Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողը՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Փետրվար 01,2016 12:27

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին` դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:

Գրիշա Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ մյուս եղբայր Պարույր Մ.-ի կողմից իր հասցեին անհարգալից արտահայտություն անելու պատճառով վիճաբանության մեջ է մտել վերջինիս և նրա ավագ եղբայր Ֆրունզ Մ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Պարույր Մ.-ին, այնուհետև Ֆրունզ Մ.-ին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29