Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. մեծ թվով դատապարտյալներ ու կալանավորված անձինք սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների՝ ահազանգելով, որ իրենց կյանքն իրենց համար այլևս նշանակություն չունի. shamshyan.com

Ապրիլ 20,2026 22:33 Share

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից ինքնավնասումն է, որը նախ երեկ էր նա կատարել՝ կտրելով դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Սակայն այսօր քրեակատարողական հիմնարկը որոշել է, որ նա պետք է նորից հետ վերադարձվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որն արվել է։

Քիչ առաջ Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել և այդ մասին դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն տպավորություն է ստեղծվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջնորդվում է այլ սկզբունքով. իրենց ոնց ասում են ՔԿՀ-ի պաշտոնյաները, այդպես էլ անում են։Մինչդեռ թե՛ Գ. Պետրոսյանը, թե՛ մի քանի դատապարտյալներ պատրաստվում են առաջիկայում դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ ոչ միայն հացադուլ, այլ նաև խմբակային ինքնավնասումներ կատարել։

Այս հարցը կարծես թե չի հուզում քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, հակառակ դեպքում օր օրի «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը չէր լարվի։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել՝ պահանջելով, որպեսզի իրեն տեղափոխեն Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930