Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին փետրվարի 15-ին բերման կենթարկեն դատարան

Փետրվար 02,2016 10:52

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 2-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը:

Դատական նիստը տեղի ունեցավ առանց մեղադրյալ Վարդգես Գասպարի ներկայության: Փոխարենն այսօր ներկայացել էր նրա նոր պաշտպանը՝ Լյուդվիգ Ավետիսյանը:

Հանրային պաշտպանի գրասենյակը Լյուդվիգ Ավետիսյանին ներկայացրել է, որպես պաշտպան: Վերջինս դատարանից խնդրեց իրեն տրամադրել ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Դատարանը բավարարեց եւ այս միջնորդությունը, եւ դատախազ Վահագն Մանուկյանի միջնորդությունը՝ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու մասին:

Դատական նիստը հետաձգվեց փետրվարի 15-ին:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում՝ Վարդգես Գասպարին նախկինում այսպես էր բերման ենթարկվել դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29