Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. մինչեւ քննության ավարտը պիտի արգելվի Շուշանիկ Բախշյանին իր բնագավառում գործունեություն իրականացնել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 02,2016 11:21

Երեկ զանգահարեցինք Շուշանիկ Բախշյանին։ Վերջինս հարցին ի պատասխան ասաց, որ փորձում է կազդուրվել։ Մեղադրանքի հետ կապված հարցին Բախշյանը, սակայն, չպատասխանեց, նա հարցը դեռ չլսած՝ անջատեց լսափողը։

Սույն գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն էլ երեկ ասաց, որ, ցավոք, դատարանի որոշումը տուժող կողմը բողոքարկելու հնարավորություն չունի, եթե ունենար, ապա կբողոքարկեին։ Փաստաբանը նաեւ պատասխանեց մի քանի հարցերին:

– Դուք նաեւ նշում էիք, որ այս գործով մեղադրյալների շրջանակը պետք է ընդլայնվի։

– Ես դեռեւս Շուշանիկ Բախշյանին մեղադրանք առաջադրելուց առաջ էի նման հայտարարություն թույլ տվել։ Այստեղ մենակ Շուշանիկի պատասխանատվության հարցը չի, նա ընդամենը որպես բժիշկ իր գործառույթները պատշաճ չի իրականացրել, բայց պարզ է դառնում, որ Մերի Մարգարյանը այնպիսի աշխատանքային օրերին է դիմել, որ Շուշանիկը հիվանդանոցում չի եղել, այսինքն, եթե նա այնտեղ չէ, ուրեմն վե՞րջ, էլ բժշկական օգնություն չպե՞տք է ցուցաբերվեր։

Մենք հարց ենք դնում՝ կոնկրետ այդ օրերի հերթապահ բժիշկների գործողությունները որքանո՞վ է իրավաչափ, բացի այս, նաեւ հարցը դրվում է բաժնի վարիչի մասով, թե նման իրավիճակներում, երբ որ կրիտիկական հարց է դրվում՝ ծննդալուծում պե՞տք է արվի, թե՞ չպետք է արվի, ի վերջո, վերջնական որոշումը ո՞վ պետք է կայացնի, չէ՞ որ բաժնի վարիչ կա։

– Շուշանիկ Բախշյանը շարունակում է աշխատել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։ Տուժող կողմը դիմելո՞ւ է, որ նրա մասնագիտական գործունեությունը կասեցվի մինչեւ քննության ավարտը։

– Քանի որ նրա կարգավիճակը մինչ մեղադրանք առաջադրելը վկայի էր, մենք որեւէ միջոց չէինք ձեռնարկում, թեեւ հարազատների կողմից դժգոհություն կար։ Այս պահին, կարծում եմ, Առողջապահության նախարարը պետք է ձեռնարկի միջոցներ, որովհետեւ հրապարակավ առկա է տեղեկատվություն, որ Շուշանիկ Բախշյանը ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նախարարը գիտի, որ անձ է շարունակում աշխատել, որի անմիջական մեղավորության հարցը դեոեւս քննության առաջ է կանգնած, եւ դեռ պարզ չէ, թե հետագայում ինչ որոշում կկայացվի։

Մենք դեռ սպասում ենք, որ քննչական մարմինները որեւէ գործողություններ ձեռնարկեն, եթե ոչ, ապա տուժող կողմը միանշանակ դիմելու է Առողջապահության նախարարին, որպեսզի մինչեւ քննության ավարտը արգելվի Բախշյանին իր բնագավառում գործունեություն իրականացնել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29