Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կազիմիրով. «Բավականին անամոթ և ոչ այնքան հաճելի, բայց տրամաբանական հարց է առաջանում». «168 ժամ»

Փետրվար 02,2016 11:32

«168 ժամի» զրուցակիցն է 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

– Ի՞նչ պետք է սպասել բանակցային գործընթացից և հակամարտության գոտում իրավիճակից այս տարի՝ հաշվի առնելով ՄԽ տրամադրվածությունը և Ադրբեջանում տիրող իրավիճակը։ Այս մթնոլորտում և խնդիրների պայմաններում նախագահական հանդիպումները կմեղմե՞ն իրավիճակը սահմանին և շփման գծում։

– Իմ կարծիքով՝ հակամարտության կողմերի ճկունության բացակայության, տարաձայնությունների բևեռացվածության և շարունակականության պատճառով հակամարտությունը համարյա վերածնվել է (այդ վերածննդին աջակցում են սպառնալիքներ, ինչպիսիք են՝ սպառազինությունների մրցավազքը, ատելությունը կուռք դարձնելը ե անհաշտության այլ ախտանշանները)։

Հակամարտության կարգավորման առաջին պլանում են հայտնվել ոչ թե՝ այս կամ այն կոնկրետ խնդիրները, որոնք անհանգստացնում են այս կամ այն կողմին, այլ՝ արմատական, հիմնական խնդիրը՝ ինչպես խուսափել նոր պատերազմից, որը չափազանց վտանգավոր է ողջ զգայուն տարածաշրջանի համար։ Սա այնքան կարևոր է, որ ինքնըստինքյան մղում է ետին պլան ինչպես մասնավոր դեպքերը, այնպես էլ՝ այս կամ այն կողմի համար նույնիսկ ամենասուր հարցերը։

Բավականին անամոթ և ոչ այնքան հաճելի, բայց տրամաբանական հարց է առաջանում՝ չվստահե՞լ արդյոք հակամարտության կոնկրետ լուծումն ապագա սերունդների մտքին, ներկայումս ապահովելով եթե ոչ՝ modus operandi, այլ՝ modus Vivendi: Իհարկե, սա անընդունելի է բոլորի համար։ Այդ դեպքում բոլոր ջանքերը պետք է ուղղել ռազմական գործողությունների վերսկսումը բացառելուն։ Հասկանալի է, որ ինչ-որ մեկի չի գոհացնի նաև սա։ Չէ՞ որ մեկ անգամ չէ, որ տեսել ենք կողմերից մեկի հրաժարումը հակամարտությունը կարգավորել առանց ուժի գործադրման։

Կարող եմ հաստատել, որ Հեյդար Ալիևը ոչ մեկ անգամ է ասել հետևյալը. «բացառապես խաղաղ միջոցներով» (և ոչ թե՝ նախընտրելի է, ինչպես նենգորեն այսօր քողարկում են պատերազմի վերսկսման հնարավորությունը)։

Ի դեպ, նման համաձայնագրի կնքումը թույլ կտա արագ կերպով անցում կատարել ամենաբարդ հարցերի լուծմանը բացարձակապես այլ, շատ ավելի բարենպաստ մթնոլորտում, որը այսօր նույնիսկ մոտ չէ:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29