Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ժամանցը վերածվում է արտակարգ իրավիճակի

Փետրվար 02,2016 11:35

Հունվարի 31-ին, ժամը 21:27-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ «911» ծառայությունում ահազանգ է ստացվել Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի «Թռչկան» կոչվող վայր արշավի մեկնած խմբի անդամներից: Ձյան հաստ ծածկույթի և սառնամանիքի պատճառով ողջ օրը դրսում անցկացրած արշավականները հոգնել էին ու չէին կարողանում վերադառնալ:

Ժամը 21:29-ին ամենագնաց մեքենայով Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից օգնության է շտապում մեկ մարտական հաշվարկ:

3535

Հրշեջ-փրկարարները Շիրակամուտ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա հայտնաբերում են 13 հոգուց բաղկացած արշավախումբ՝ երիտասարդ աղջիկներ և տղաներ, բոլորը Երևանի բնակիչ: Հունվարի 31-ի առավոտյան նրանք ուղևորվել էին Թռչկան` արշավի, իսկ վերադարձի ճանապարհին` արդեն ուժերը սպառած, թրջված և սառած, դժվարացել վերադառնալ:

Հրշեջ-փրկարարներն արշավախումբը տեղափոխել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ: Այնտեղ նրանց ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն` մերսելով սառած վերջույթները, հյուրասիրել, հնարավորություն տվել տաքանալ և վերականգնել ուժերը: Երբ խմբի անդամների ինքնազգացողությունը զգալի լավացել է, փրկարարները նրանց ճանապարհել են Երևան:

Արկածների սիրահար երիտասարդների ժամանցի յուրօրինակ ու ոչ այնքան անվտանգ այս տարբերակը կարող էր լրջորեն վտանգել նրանց առողջությունը, եթե նրանք ժամանակին չահազանգեին փրկարարներին, և վերջիններս համապատասխան օգնություն չցուցաբերեին արշավականներին: Հոգ չէ` ամառ, թե ձմեռ, գիշեր, թե ցերեկ, օդում, ջրում և ցամաքում, ամենադժվար պահին փրկարարները ձեր կողքին են:

 

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29