Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն՝ ԵԽԽՎ բանաձեւերի մասին. «Պետք չէ ուռճացնել, չափազանցնել դրանց նշանակությունը»

Փետրվար 02,2016 12:45

«Լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները թույլ չտվեցին գոնե Ուոլթերի բանաձեւն անցնի: Այսինքն՝ պատգամավորները քվեարկեցին խաղաղ գործընթացի օգտին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական զեկույցների քվեարկությանն, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Սարսանգի ջրամբարի զեկույցի մասին՝ ԱԳ նախարարը նշեց, որ այն կրում էր տեխնիկական բնույթ եւ այդ պատճառով քննարկվում էր ոչ թե քաղաքական հարցերի հանձնաժողովում, այլ՝ սոցիալականում: «Զեկուցողը փորձել էր որոշ քաղաքական ձեւակերպումներ մտցնել բանաձեւի մեջ: Ինչքանով է ընդունելի այս բանաձեւը, եթե զեկուցողն անգամ չի այցելել Սարսանգի ջրամբար, թողնենք նրանց, ովքեր քվեարկեցին այս բանաձեւի օգտին»:

Ըստ Նալբանդյանի՝ ոչ թե Հայաստանն, այլ Ադրբեջանն է ասում, որ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւերը թղթի կտոր են. «Ամենաբարձր մակարդակով են ասել դա: Մենք չենք ասում այդպիսի բան, բայց դրա հետ մեկտեղ պետք չէ ուռճացնել, չափազանցնել այդ կարգի բանաձեւերի նշանակությունը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29