Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը հասանելի է Համացանցում (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 16:51

Նախօրեին Համացանցում է տարածվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին:

Ժապավենում Նավասարդ սրբազանի մասին հուշերով են կիսվում նրա ընկերն ու հարևանները, Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ:

Ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55 ամյակին: Սակայն վերջինս` տեսնելով ֆիլմը, այդ ժամանակ խնդրել էր ձեռնպահ մնալ դրա տարածումից:
Օրերս YouTube-ում, Aratta Cinema-ի հետ որևէ առնչություն չունեցող ալիքում է հայտնվել «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմի միջանկյալ տարբերակներից մեկը:
Նշենք, որ վերջնական տարբերակներում ֆիլմի անվանումն էր «Նավասարդ. հայտնի և անհայտ»:

Aratta Cinema պրոդյուսերական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vincomed says:

    Չը հասկացանք. Վերչում թռավ գնաց .Բա ՛ Բենտլին՛, Օֆշորը. Կարոդ է երկրոդ սերիայում են ցույց տալու՞

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29