Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Հայ պատգամավորները Մարգար Եսայանի տեղը շատ դաժան ցույց են տվել» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 17:55

«Մենք գիտեինք, թե Մարգար Եսայանը ինչպես է քվեարկելու»,- փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի քվեարկությանը, ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Նա հունվարի 10-13-ը այցելել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ հայ պատգամավորների հետ հանդիպելու նպատակով. «Ունենք հրաշալի հայեր Գարո Պալյանի եւ Սելինա Դողանի դեմքով, եւ ցավոք սրտի, նույն բանը չեմ կարող ասել Մարգար Եսայանի մասին: Բայց մոռանանք Մարգար Եսայանին, որովհետեւ ինչպես Գարեգին Նժդեհն էր ասում՝ վտանգավորը թուրքը չէ, վտանգավորը թուրքացած հայերն են, որովհետեւ այս պարագայում սա ասված էր հենց Մարգար Եսայանի համար»:

Արագած Ախոյանը համարում է, որ այն հանգամանքը, որ հակահայկական զեկույցի քվեարկությանը չեն մասնակցել Թուրքիայի պատվիրակության 3 անդամները, լուրջ խնդիրներ է առաջացրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում. «Շատերը հասկացել են, որ չի կարելի հայ-թուրքական հարաբերությունները կապել Ադրբեջանի հետ»:

Անդրադառնալով Մարգար Եսայանին՝ Արագած Ախոյանը միակ պատգամավորն է, որը հետաքրքրվել է, թե հակահայկական զեկույցին դեմ քվեարկելու դիմաց ի՞նչ կստանա. «Բազառ արեց, կոպիտ ասած: Ես զգուշացրեցի, ասացի՝ Մարգար, եթե ձեր կուսակցությունը ահռելի գումարներ է ծախսում, որպեսզի Ձեր վարկանիշը բարձրացնի Թուրքիայում հայության շրջանում, ապա Ձեր գործողությամբ այն ուղղակի 0-ի եք հավասարեցնում: Եվ դրա մասին ես իրեն նախօրոք զգուշացրեցի, ինչը տեղի ունեցավ: Այսօր Թուրքիայում՝ հայության շրջանում, Մարգար Եսայանի վարկանիշը իջել է 0-ի»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, Արագած Ախոյանը ասաց, որ քվեարկությունից հետո միջադեպ է եղել՝ հայ պատգամավորները «շատ դաժան իր տեղը ցույց են տվել». «Ինքը շատ սարսափած եւ ազդված է եղել, ես իր մեջ հայի ոչ մի նշույլ չտեսա, հայերեն խոսում է, բայց ոչ մի նշույլ չտեսա, որ կարող է պիտանի լինել իր ազգին: Միգուցե կարող է պիտանի լինել իր հայրենիքին, բայց իր ազգին՝ ոչ»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29