Լրահոս
Օրվա լրահոսը

Քիսինջերը կոչ է անում Ռուսաստանի հետ գործընկերության նոր կոնցեպտ մշակել. National Interest

Փետրվար 05,2016 16:38

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այս պահին շատ ավելի վատ են, քան եղել են սառը պատերազմի տարիներին: The National Interest-ում տպագրված հոդվածում նա կոչ է անում մշակել «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության նոր կոնցեպտ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարգավորել վիճելի հարցերը»:

«Երկու կողմերից փոխադարձ վստահությունը կորել է: Համագործակցությանը փոխարինելու է եկել դիմակայությունը»,- գրում է Քիսինջերը: Նրա խոսքով՝ գոյություն ունի «միտում՝ դեմոնիզացնելու եթե ոչ պետությունները, ապա նրանց առաջնորդներին»: Որպես արդյունք՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում սկսել են խոսել նոր սառը պատերազմի մասին:

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ընդգծում է, որ «գլխավոր վտանգը ոչ այնքան ռազմական դիմակայությունն է, որքան հարաբերությունների վատթարացման շուրջ «ինքնառեալիզացվող մարգարեության ամրապնդումը»:

«Երկու երկրների երկարաժամկետ շահերը պահանջում են այնպիսի աշխարհակառուցվածք, որում մշտական փոփոխությունները և անկանոն վիճակը կփոխակերպվի նոր հավասարակշռության՝ բազմաբևեռ և գլոբալիզացված»,- գրում է Քիսինջերը:

Քիսինջերը նաև կարծիք է հայտնում Ուկրաինայի և Սիրիայի ապագա պետական կարգի մասին: Առաջին երկիրը, ըստ նրա, «պետք է այնպես ներդնել եվրոպական և միջազգային անվտանգության համակարգում, որպեսզի այն ծառայի կամուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ոչ թե ֆորպոստ կողմերից մեկի համար»:

Ինչ վերաբերում է արաբական պետությանը, Քիսինջերը կարծում է, որ ո՛չ տեղական, ո՛չ տարածաշրջանային իշխանությունները չեն կարող ինքնուրույն լուծում գտնել: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ ջանքերը մյուս պետությունների հետ համատեղ կարող են ստեղծել Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման մոդել»,- ընդգծել է քաղաքագետը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29