Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակավ «մուննաթ» գալը ճիշտ չէ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 09,2016 12:59

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ ՀՀ ԱԺ մամլո ծառայության տարածած հաղորդագրության, Գալուստ Սահակյանը հանդիպմանը նշել է, որ թեեւ հայ-սերբական հարաբերություններն ունեն բազմամյա պատմություն՝ հիմնված փոխադարձ բարյացակամության եւ աջակցության վրա, սակայն Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը, ինչը, ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, հակասում է մեր երկրների միջեւ բազմամյա բարեկամական հարաբերությունների ոգուն, ինչպես նաեւ Սերբիայի պաշտոնական դիրքորոշմանը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության ձեւավորումը եւ նշել, որ այդպիսով, գուցե, հնարավոր կլինի շտկել Սերբիայի պատվիրակության քվեարկության հետեւանքով ստեղծված իրավիճակը։

Միանգամից ասենք, որ սա բավական անհարգալից վերաբերմունք է Սերբիայի եւ այդ երկրի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդեպ։ Առնվազն էթիկայի տեսանկյունից «մուննաթ» գալ այլ երկրի պատվիրակություն վրա, թե ձեր պատգամավորները ԵԽԽՎ-ում քվեարկել են հակահայկական բանաձեւի դեմ՝ արդեն իսկ կոռեկտ չէ։ Այդ հարցր միգուցե կարելի է քննարկել դեմ առ դեմ հանդիպման ժամանակ՝ փակ դռների հետեւում, սակայն հրապարակավ «մուննաթ» գալը ճիշտ չէ։

Սա՝ մեկ։ Երկրորդը, որը շատ ավելի էական է, որ Գալուստ Սահակյանը իր սերը գործընկերոջ հետ զրույցում բացարձակ դիլետանտությամբ է աչքի ընկել։ Բանն այն է, որ Սերբիան ժողովրդավարական երկիր է համարվում։ Նրանց խորհրդարանն էլ լեգիտիմ ընտրությունների արդյունքում է ձեւավորվել, այնտեղ բազմաթիվ խմբակցություններ կան։ Նրանց պատգամավորները կաշկանդված չեն իրենց գործունեության, քվեարկության հարցերում։ Իսկ Գալուստ Սահակյանին թվում է, թե Սերբիան Հայաստանի պես երկիր է, որի խորհրդարանը կոճակ սեղմողներից է բաղկացած։ Բավական է Սերբիայի ԱԺ նախագահին ասել, նա էլ գնա իր պատգամավորներին հրամայի, որ սրանից հետո քվեարկեն միայն Հայաստանի օգտին։ Սա էլ հենց անհարգալից վերաբերմունքն է, երբ այլ երկրին վերաբերում են սեփական երկրի չափանիշներով։ Սերբիան համարում ես ոչ դեմոկրատական երկիր, որտեղ վերեւից հրահանգով են քվեարկում։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29