Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններն ուղղակի խաբել են ԵՏՄ ղեկավարությանը. «Հրապարակ»

Փետրվար 11,2016 10:38

Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին։ Սա ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունն է:

Պարզվում է՝ ՀՀ իշխանություններն ուղղակի խաբել են ԵՏՄ ղեկավարությանը՝ 20 տոկոս ԱԱՀ-ի գանձման մասին օրենքը Հայաստանի մասով «սղղացնելով» ԵՏՄ համընդհանուր օրենսդրություն։ Իրականում, ինչպես մեզ ասացին, ԵԱՏՄ օրենսդրության մեջ ԱԱՀ-ի գանձման մասին օրենք գոյություն չունի, եւ միայն Հայաստանում է դա գործում։ Սա մերոնք արել են, որպեսզի կարողանան այդ 20 տոկոսի գանձմամբ բյուջե լցնել, քանզի դրսից մեծ քանակությամբ ավտոմեքենա է ներկրվում Հայաստան, եւ ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվածներն առնվազն 32 տոկոս հարկ են վճարում մաքսազերծելիս։ Իրականում, այսօրվա իրավիճակով ԵՏՄ-ին անդամակցելիս առանձնապես բան չի փոխվել, քանզի մինչ այդ էլ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքները մաքսազերծելիս միայն ԱԱՀ էին մուծում, մաքսատուրք չէր գանձվում, հիմա էլ է նույն վիճակը։ Տարբերությունն այն է, որ եթե առաջ սահմանին էին գանձում ԱԱՀ-ն, հիմա կարող են ապրանքը մտցնել երկիր եւ հաջորդ ամիս մուծել։

Սակայն, համաձայն ԵՏՄ օրենսդրության, ԵՏՄ տարածքում այդ ԱԱՀ-ն չպետք է գանձվեր, քանզի ԵՏՄ-ի իմաստն ու տրամաբանությունը հենց դա է, եւ ԱԱՀ-ի մասով էլ նման օրենք գոյություն չունի։ Բայց հայերն այստեղ էլ են օրենքից դուրս գտնվել ու սեփական օրենքներն առաջ բրդել։ Սա արվել է, որպեսզի ձեռքից բաց չթողնեն ավտոմեքենաների ներմուծումից գանձվող հարկերը, քանզի սա խոշոր բիզնես է, տարեկան մեծ քանակությամբ ավտոմեքենա է ներմուծվում Հայաստան, եւ եթե լրիվ առանց հարկ լինի ներմուծումը, ապա բոլոր ներմուծողները կգնան եւ ԵՏՄ անդամ երկրներից մեքենա կբերեն։ Սրանով կպակասեն բյուջեի մուտքերը, այդ թվում՝ նաեւ մաքսավորների եկամուտները։

Մենք տեղեկացանք նաեւ, որ Հայաստանի մասով ԵՏՄ օրենսդրությունը կազմելիս կառավարության համապատասխան վարչությունն իր    եզրակացության մեջ նշել է, որ սա  հակասում է ԵՏՄ օրենսդրությանը, սակայն այդ եզրակացությունը «բանի տեղ դնող» չի եղել, եւ մեր   իշխանություններն իրենց ուզածն  արել են։

Նկատենք նաեւ, որ եթե կա միջազգային օրենսդրություն, ապա  դա գերակա է տեղական օրենսդրության նկատմամբ, դա սահմանված է հենց մեր օրենքով։ Այսինքն՝ ԵՏՄ օրենսդրությունն այս դեպքում գերակա է ՀՀ օրենսդրությանը, եթե կան հակասություններ այդ երկուսի միջեւ:

Զանգահարեցինք ւ կառավարության ֆինանսատնտեսագիտական վարչություն, որը, մեր տեղեկություններով, տվել էր իր եզրակացությունն ու նշել դրա մեջ օրենքների հակասության մասին։ Վարչության պետ Մակար Ղամբարյանը վերջապես պատասխանեց մեր հարցերին։ Նա, ըստ էության, չհերքեց Վալովայայի ասածը, եւ նրա խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանում ավելացված արժեքի հարկ ֆիզիկական անձանցից օրենքով կոնկրետ դեպքերում չի գանձվում։ Այսինքն՝ Հայաստանում առկա օրենքը հակասում է ԵՏՄ օրենսդրությանը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29