Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի Համալիրը վերածել ուտել-խմելու խայտառակ վայրի» (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 14:42

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը երեկվա նիստում չեղյալ է հայտարարել նախորդ տարվա օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու մասին» որոշումը:

Գործադիրի հիմնավորմամբ՝ նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չեն իրականացվել: «Շատ ծանր եւ բարդ կառույց է, բամբասել են եւ կբամբասեն, բայց հետո տեսան, որ այն իսկապես հրաշք է: Համալիրը պահելը հեշտ չէ: Հիմա հարց է առաջանում՝ որքան եկամուտ կարող է բերել այն»,-այսօր «Հայելի» ակումբում, խոսելով Մարզահամերգային համալիրի ճակատագրից, ասաց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը:

Նրա խոսքով. «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը Համալիրը ձեռք էր բերել՝ բլրի վրա հյուրանոցներ եւ խաղատներ կառուցելու նպատակով, բայց տեսավ, որ չի ստացվի: Ժողովուրդը ոտքի ելավ: Տեսան, որ չի կարելի այդ բլուրը վերածել ուտել-խմելու խայտառակ վայրի: Պետության համար դժվար չէ գումար հատկացնել՝ կառույցը պահպանելու համար: Հիմա օդանավակայանն էլ են ուզում քանդել: Երիտասարդական պալատն էլ քանդեցին, մետաղները վաճառեցին եւ նստեցին տեղները»:

Առաքելյանի բնորոշմամբ՝ ներկայումս չկան այնպիսի ղեկավարներ, որոնք կկարողանային Համալիրի պես մեծ կառույցն աշխատեցնել. «Ամբողջությամբ մասնավոր դարձնելու իրավունք էլ չունեն: Պարզապես պետությունը պետք է որոշ չափով հովանավորի կառույցը: Այն կարող է 50 տոկոս շահույթ բերել, պետությունն էլ 50 տոկոսով թող հովանավորի: Իրավունք չունեն նման կառույցը տալ պատահական մարդու: Հիմա Կոլիզեում գլադիատորներ չեն կռվում, հիմա ի՞նչ՝ քանդե՞նք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29