Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուները՝ ընտրատեղամասի դիմաց

Փետրվար 14,2016 14:08

Փետրվարի 14-ին Սյունիքում ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շինուհայրի 37/1 ընտրատեղամասում կուտակումներ են, իսկ ընտրատեղամասի դիմաց հանդիպեցինք Շինուհայրի երկու թեկնածուներին՝ Վարշամ Բագրատյանին եւ Իգոր Աբրահամյանին, վերջինիս հետ էր նաեւ դաշնակցական ավագանու թեկնածու Գեսիկ Մաթեւոսյանը:

Իգոր Աբրահամյանն Aravot.am-ին հայտնեց, որ իր վստահված անձինք դեռ խախտումներ չեն արձանագրել, նկատառմանը, թե ընտրատեղամասի մոտ արդեն երկար ժամանակ կանգնած են, Գեսիկ Մաթեւոսյանը պատասխանեց, որ իրենք ընտրատեղամասից 50 մետր հեռավորության վրա են կանգնած եւ բացառված է, որ ուղղորդեն:12735708_1134203656592119_224023643_n 12696187_1134203783258773_1731889672_n

Իսկ կուտակումների հանգամանքը նա այսպես բացատրեց. «Մեր համայնքը ակտիվ է՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, վերջացրած Ազգային ժողովի նախագահական ընտրություններով, ժողովուրդը իր պարտքի զգացումով գնում է ընտրություններին»:

Վարշամ Բագրատյանի վստահված անձինք եւս խախտումների չեն գրանցել, իսկ ինքը՝ թեկնածուն ընտրությունների ընթացքը շատ լավ է գնահատում: Իսկ կուտակումները, ըստ նրա, նորմալ է. «Մենք միշտ ակտիվ ենք եղել, սյունեցիները միշտ ակտիվ են եղել»:

Նկատառմանը, թե արդեն մեկ ժամից ավելի է ընտրատեղամասի դիմաց կանգնած է, նա պատասխանեց, որ համագյուղացիներն են, բոլորի հետ էլ մտերիմ է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29