Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Փետրվար 16,2016 14:45

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանը նախարարության ենթակայությամբ գործող Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին՝ Անուշ Տեր-Մինասյանին:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար, վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ և գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին և համակազմին:

Թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, որը նույնպես թանգարանային գործի հմուտ գիտակ է (երկար տարիներ ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ռուսական արվեստի թանգարանը), իր հերթին վստահեցրեց, որ ճարտարապետության թանգարանն իր համար հարազատ վայր է և ստանձնելով ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը, աշխատելու է համագործակցաբար՝ հենվելով նախորդ շրջանի փորձի վրա:

Ի դեպ, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն, արդյունքում ձևավորելով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ը:

Այդ կերպ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու դահլիճ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն:

ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29