Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի ամենամեծ արժանիքն՝ ըստ Արծվիկ Մինասյանի

Փետրվար 16,2016 15:54

«Ես զերծ կմնան նման կերպով գնահատել Զարուհի Փոստանջյանին, առավել եւս, որ իր ամենամեծ արժանիքը ես համարում եմ չորս երեխաների մայր լինելը: Ես կարծում եմ, որ Զարուհու այդպիսի կարգավիճակն իրեն պետք է, որ զսպվածության, սթափության կոչ անի»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Սիվիլնեթին» տված հարցազրույցում Զարուհի Փոստանջյանը Արծվիկ Մինասյանին «սողացող» էր անվանել` նկատի ունենալով ՄԻՊ-ի թեկնածությունների շուրջ վերջինիս քվեարկությունը:

Հիշեցնենք, Արծվիկ Մինասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «կողմ» էր քվեարկել բոլոր երեք թեկնածուներին էլ:

Անդրադառնալով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ-ի թեկնածությունների իր քվեարկությանը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ կամ լրագրողները չեն հասկացել իր հիմնավորումները, կամ ենթարկվել են Զարուհի Փոստանջյանի`«ոչ բավարար թվաբանության տիրապետման արվեստին»:

Նա հիշեցրեց իր երեք հիմնավորումները`նախ, իբրեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ավելի լիազորություններ չի վերապահում իրեն, քան այն պատգամավորները, որոնք հանձնաժողովի անդամ չեն, ուստի, ինքը ճիշտ է համարում, որ Սահմանադրության նվազագույն պահանջները բավարարող թեկնածուները ներկայացվեն լիագումար նիստին, որտեղ էլ որոշում կայացվի:

Երկրորդ`հայեցակարգային մակարդակով ՀՅԴ-ի հետ մոտեցումների ընդհանրությունների առումով, երեք թեկնածուներից առաջինը Արման Թաթոյանն է, երկրորդը`Զարուհի Փոստանջյանը, մյուսը`Նարեկ Ալոյանը, ուստի նա կարծում է, որ ճիշտ է, որ վերջիններս իրենց մոտեցումները լիագումար նիստում էլ ներկայացնեն:

Երրորդ, ընտրության հնարավորություն պետք է բոլոր պատգամավորներին տրվի: Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ Զարուհի Փոստանջյանին եւս մեկ «կողմ» ձայն էր պետք`իբրեւ թեկնածու անցնելու համար ու եթե անգամ ինքը «դեմ» քվեարկեր Արման Թաթոյանին, դա Փոստանջյանին չէր օգնի:

«Ինչի՞ համար էր այս հիստերիան»,- ես չեմ կարողանում հասկանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29