Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Այդահո նահանգում ադրբեջանամետ բանաձև է տապալվել. ANCA WR

Փետրվար 18,2016 17:40

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը հայտարարել է, որ Այդահո նահանգում հաջողությամբ տապալվել է Ադրբեջանը որպես դավանական առումով հանդուրժող և բազմամշակութային երկիր ներկայացնող բանաձևը:

Բանաձևի տապալումը Հայ դատի հանձնախմբին հաջողվել է իրականացնել 48 ժամվա ընթացքում:

«Մենք հպարտ ենք, որ Այդահո նահանգը միացավ Հավայի, Կոլորադո,Կալիֆորնիա և մյուս նահանգներին՝ մերժելով Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը, որը հայտնի է քաղաքացիների և մամուլի նկատմամբ ճնշումներով և քրիստոնյա բնակչության հետապնդումներով»,- ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը, որի խոսքերը մեջբերվում է Հանձնախմբի կայքում:

Նրա խոսքով՝ բռնատիրությունը, որ ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ է ավերել քան «Իսլամական պետությունը» և գրաքննության մակարդակով աշխարհի 5-րդ երկիրն է, չպետք է գովաբանվի դավանական հանդուրժողականության համար:

Համապատասխան բանաձևը Այդահոյի պետական հարցերով հանձնաժողովին էր ներկայացվել 2016թ. փետրվարի 11-ին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29