Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղի դասադուլը դադարել է

Փետրվար 18,2016 18:33

Մամուլում լուրեր էին պտտվում, որ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի դպրոցի աշակերտներն արդեն երեք օր է դասադուլի մեջ են, պատճառն էլ դպրոցի տնօրենի փոփոխությունն է:

Aravot.am-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը հավաստիացրեց, որ դասադուլը ոչ թե 3, այլ մեկ օր է տեւել, եւ այս պահին կրքերը հանդարտ են:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, աշակերտները ցանկանում էին տնօրենի պաշտոնում տեսնել հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Վոլոդյա Բալասանյանին, որը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել, մինչդեռ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը  ինչ-ինչ պատճառներով չէր կայացել, ու մարզպետարանի «մարդը»՝ Գայանե Խուդավերդյանը նշանակվել էր տնօրեն:

Բերքաբերի գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ նոր մրցույթ է նշանակվել, որը նրա ձեւակերպմամբ՝ կամ կկայանա, կամ՝ ոչ:

Ավելի ուշ, կապվեցինք  ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի հետ: Պարոն Նազարյանը հրաժարվեց հեռախոսով մեկնաբանություն անել թեմայի վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, շեշտեց, որ հաշվի առնելով սահմանամերձ գյուղի շահերը եւ մարդկանց ցանկությունը՝ առաջիկայում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կիրականացվի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29