Լրահոս
Օրվա լրահոսը

Թամանյանի համեստ  շիրիմին Մկրտիչ Մինասյանը հորդորեց՝ ճարտարապետին ցավ չպատճառել (ֆոտոշարք)

Փետրվար 20,2016 14:05

Հորդառատ անձրեւը չխանգարեց, որ  մեր մեծերի հոգիների ամփոփարան՝ Պանթեոն այցելեն հայ ճարտարապետության հիմնադրի ՝ Ալեքսանդր Թամանյանի աշակերտները՝ ճարտարապետներ, նկարիչներ, մտավորականներ:

Հիշատակի այցը կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը:скачанные файлы скачанные файлы

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով, Թամանյանն ապրելով ընդամենը 58 տարի, 1923 թվականին հրավիրվելով Հայաստան, թողեց մի հսկայական աշխատանք:

«Մեր գիտակցության մեջ չի տեղավորվում, թե ինչ է թողել այդ մարդը, ինչպես է այդ ամենը հասցրել»:скачанные файлы скачанные файлы

Նա նշեց, որ Ալեքսանդր Թամանյանը ղեկավարել է այն բոլոր կառույցները, որոնք նոր ծնված հանրապետությունում գործելու էին: Գլխավորել է հուշարձանների պահպանության կոմիտեն, գտնելով, որ դա կարեւորագույն խնդիրներից մեկն է մեզ համար, որովհետեւ Եվրոպան եւ ամբողջ աշխարհը մեզ ճանաչում են մեր ճարտարապետությամբ: Նշվեց, որ առաջին ճարտարապետության արվեստանոցն է ստեղծել Թամանյանը, որի ուսերին է ընկել քաղաքի կառուցապատման բոլոր ծրագրերը:

Ըստ նրա, Ա.Թամանյանի ամենամեծ ծրագրերը գլխավոր հատակագիծն էր, 450 000-ոց նոր նախագիծը, Գյումրիի, Հոկտեմբերյանի, ողջ հանրապետության մի շարք բնակավայրերի գլխավոր հատակագծերը:

Ավարտելով իր խոսքը` Մ.Մինասյանն ասաց, որ կգան նոր մարդիկ, որոնք կուսումնասիրեն Թամանյանի ժառանգությունը, մի նոր աշխարհ կբացեն:

«Ես կոչ եմ անում անդավաճան մնալ նրան, ցավ չպատճառենք իրեն, մի տեսակ երդման տեղ լինի այստեղ, որ յուրաքանչյուր ճարտարապետ, նոր ճարտարապետ, նոր ավարտ ճարտարապետ, մեկ անգամ եւս գան, կանգնեն, երբ մտքերը խառն են լինում, մի րոպե լռությունն ավելի շատ բան կբերի, քան արագ , ոտքի վրա արված գործերը»,-ասաց Մ.Մինասյանը:

Շինարարների միության նախագահ, ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորը  Գագիկ Գալստյանը ասաց. «Թամանյանը կառուցել է իր նախագծերը: Բայց նա դրա մեջ դրել է կյանք եւ որակ»:  Ըստ նրա՝ բացի ճարտարապետությունից, Թամանյանը մտցրեց շինարարական կուլտուրա:

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ բանաստեղծին հղում անելով, ասաց, մեծերը, հանճարները գալիս են ուշ -ուշ, բայց ոչ ուշացած, և որ մեր ազգին տրված էր ի վերուստ, իսկապես այդ ժամանակահատվածում, իջեցվեր մի լույս, քաղաքաստեղծ իրավիճակ ստեղծելու համար:

Ըստ նրա, Թամանյանը Երեւանը ստեղծելով՝ հիմնադրեց իրականում Հայաստանի Հանրապետությունը, դրանով իսկ հարատեւություն պարգեւելով մեր երկրին իր ստեղծարար գործունեությամբ:

Ճարտարապետի ծոռը՝ Ալեքսանդր Թամանյանի  անվան տուն-թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը հորդորեց գնալ թանգարան, շարունակել հաղորդակցումը ծածկի տակ, կարծիքների փոխանակումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29