Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ԱԱԾ նոր պետին. «Բացեք իմ ճանապարհը հայրենիք»

Փետրվար 23,2016 16:44

Հարգելի պր. Գեւորգ Կուտոյան,

Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմաղթանքներս եւ Ձեր ուշադրությանը ներկայացնում ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը:

2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց:

Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ «բանտարկելուց» հետո, կամքիս հակառակ Հ.Հ. Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որը տրվեց Զվարթնոցում, անհարիր էր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր նորմերին:

«Վերևից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է» հայտարարեց անվտանգության աշխատակիցը և ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ:

Ինձ համար մինչեւ օրս հասկանալի չէ իմ մուտքը Հայաստանի հանրապետություն ինչո՞ւ արգելվեց եւ ինչու մինչեւ հիմա չկա որեւէ հիմնավորում:

Ես բազմիցս դիմել եմ ՀՀ ԱԱ Ծառայությանը պահանջելով, կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝ բոլոր հարցումները մնացել են անպատասխան:

Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ եւ փոխում իրենց կարծիքը Հայաստանի ներկա իշխանության եւ հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար:

Եթե դա այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք:

Ես դիմում եմ Ձեզ հույս ունենալով որ որպես ԱԱԾ-ի նոր պետ, որ Դուք կպատասխանեք եւ կապացուցեք որ Հայաստանում դեռ կա արդարադատություն եւ ես կկարողանամ ազատ այցելել իմ շատ սիրելի հայրենիք:

 

Շանթ Ոսկերիչյան

Ֆրանսիա,Փարիզ 23/02/2016

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ նամակագիրը «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգողն է, Ֆրանսիայի քաղաքացի, որին 22.05.2015-ին օդանավակայանում 12 ժամ պահելուց հետո իր կամքին հակառակ հետ էին ուղարկել Ֆրանսիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Ո՞վ է նա:
    Լուրը ընթերցողի համար պիտի թերի չլինի ու լրիվ լինի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29