Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշախաչ՝ նվիրված Սամվել Մկրտչյանին

Փետրվար 25,2016 13:33 Share

Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու խորշակամարին բացվեց անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանին նվիրված հուշախաչը: Բրոնզաձույլ աշխատանքի հեղինակը գյումրեցի անվանի քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է,  հովանավորը` բարերար Հասմիկ Դանիելյանը:

Խաչի բացման արարողությունը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Եկեղեցու խորշակին տեղադրված խաչը անվանվել է` Զի եղիցին Մի:

Խաչի բացման արարողությանը ներկա էին Սամվելի հարազատները, ընկերները, մտերիմները:

Ի հիշատակ Սամվել Մկրտչյանի՝ նաեւ մատուցվեց հոգեհանգստյան արարողություն:

Фото2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել