Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանին արգելել են տեսակցել Գասպարիին

Փետրվար 25,2016 16:47

Այսօր, 25.02.2016-ին, ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, այցելել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող իմ վստահորդ Վարդգես Գասպարիին, սակայն ինձ թույլ չեն տվել տեսակցել Վ. Գասպարիին` հղում կատարելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելիկ Բաղդասարյանի գրությանը, որով վերջինս հայտնել է, որ վարույթից հեռացված ենք ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, և փաստաբան Լուսինե Հակոբյանը, իսկ Գասպարիի պաշտպան է միայն Դավիթ Գյուրջյանը: Նելիկ Բաղդասարյանի` փաստաբաններին վարույթից հեռացված համարելու որոշումը ապօրինի է, քանի որ Գասպարին ողջ վարույթի ընթացքում չի հրաժարվել իր պաշտպաններից, իսկ 15.02.2016թ. դատական նիստի ընթացքում բանավոր

հայտարարությամբ հաստատել է, որ իր պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: Այնուամենայնիվ, նշեմ, որ ես Գասպարիի ներկայացուցիչն եմ քաղաքացիական և վարչական բազմաթիվ գործերով, իսկ նրա պաշտպանն եմ ոչ միայն այս գործով, այլև սահմանադրական հանրաքվեին առնչվող

թիվ 15804115 քրեական գործով, որի շրջանակներում էլ Վարդգես Գասպարիին փետրվարի 24-ին տարել էին դատահոգեբուժական փորձաքննության: Անկախ վերոնշյալ հանգամանքներից` կալանավայրում գտնվող անձի ցանկությունն իսկ միայն բավարար է, որ վերջինս հնարավորություն ունենա առանձնատեսակցություն ունենալ իր կողմից ընտրված փաստաբանի հետ, իսկ նման տեսակցությունն արգելելն առաջացնում է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտում, հետևաբար` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից իմ և Վարդգես Գասպարիի առանձնատեսակցությունն արգելելը ապօրինի է:

Վ. Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29