Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը՝ հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ

Մարտ 01,2016 13:58

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։

Արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով բացառիկ միջոցառումներ, միջազգային փառատոներ՝ Swiss Gart-ը որոշեց համախմբել տարբեր երկրների փորձագետներին Global Art Management-ի շրջանակներում։ Համագործակցելով ամենահեղինակավոր դահլիճների, համերգասրահների և առաջատար նվագախմբերի հետ՝ Swiss Gart-ն աշխատում է ինչպես մեծ արտիստների, այնպես էլ ապագայի աստղերի՝ երիտասարդ սերնդի արվեստագետների հետ՝ օգնելով նրանց կառուցել իրենց կարիերան։
Swiss Gart-ի ուշադրության կենտրոնում է ոչ միայն դասական երաժշտությունը, այն աշխատում է նաև անվանի ջազ, փոփ երաժիշտների, պարային խմբերի, բալետային կոլեկտիվների, օպերային տների և կոմպոզիտորների հետ։

Swiss Global Art Management-ը ներկայացնում է բացառիկ շոուներ և մատուցում գեղարվեստական նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաև՝ ոչ կառավարական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Swiss Gart-ի կողմից են կյանք ստանում աշխարհի առաջատար մշակութային ծրագրերը։ Այստեղ աշխատող մեծ թիմն ապահովում է ծառայություններ, որոնք նախապատրաստվում են մանրակրկիտ կերպով՝ հաշվի առնելով ամենափոքր դետալներն անգամ։

Swiss Gart-ի արտիստներ են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո-սոպրանո Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը և հայտնի այլ արվեստագետներ ու կոլեկտիվներ։

Swiss Gart-ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի և Պինկաս Ցուկերմանի հետ։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031