Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը խոսեց ինքնասպանությունների մասին (Տեսանյութ)

Մարտ 01,2016 16:30

Մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսելով բանակում ինքնասպանությունների թվի մասին, զուգահեռներ տանելով ՌԴ, ԱՄՆ, Իսրայելի, Թուրքիայի բանակների միջեւ,  ասաց, որ նրանց համեմատությամբ՝ ինքնասպանությունների թվով Հայաստանը ավելի լավ դիրքում է: «Մենք ազգային բանակ ենք, ու մեր հաղթանակները հանուն ոգու են, պետք է հասնենք նրան, որ միջանձնային հարաբերությունները բանակում հասնեն կատարյալի, խախտումները չվերածվեն տարբեր հանցագործությունների»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ մեր՝ ազգային բանակի ձեւավորման հիմքում պետք է լինեն ազգային ավանդույթները, միջազգային հարաբերությունների շրջանակներում ձեւավորող ավանդույթները, նաեւ դարերից եկած ռազմական փորձը: «Ամենամեծ արժեքը դա մարդն է, որը զուտ ռեսուրս չէ բանակում»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է մեր խաղաղապահներին, նրանց փորձին էլ անդրադարձ եղավ: Նախարարը նշեց, որ նրանք մեծ փորձ ունեն, եւ իրենց առաքելությունն իրականացրել են ՀՀ սահմաններին, ինչ վերաբերում է մեր բանակին, նախարարի ձեւակերպմամբ, նրա վարկը շատ բարձր է միջազգային շրջանակներում: «Չափազանց դժվար է հասնել նրան, որ ծառայությունը եւ մեր առջեւ դրված խնդիրները գիտակցաբար վերաբերմունքի արժանանան հասարակության յուրաքանչյուր անդամի համար»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Պատասխանելով գիտնականներից մեկի հարցին՝ նախարարը հնարավոր չհամարեց լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսվելը, բայց նաեւ կրկնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց՝ ոչ»: Նաեւ նշեց, որ ամեն օր են պատրաստվում պատերազմին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031