Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին. Հարգանքը, գաղափարները, ձգտումը նույնն են եղել

Մարտ 05,2016 12:14

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ առիթով Երկրապահ կամավորականների միության անդամները, մի շարք պաշտոնյաներ եւ քաղաքացիներ այցելել էին Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Եռաբլուր էին այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ անդամներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը:Manvel Manvel Grigoryan

ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ մարտի 5-ը երկակի տոն է իրենց համար ե՛ւ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ե՛ւ այդ օրը պատանի երկրապահների երդման արարողությունն է լինում: Մանվել Գրիգորյանը հիշում է Վազգեն Սարգսյանի հետ առաջին հանդիպում, երբ վերջինս սովորական շարքային զինվոր էր եւ դեռ հրամանատար չէր:

Հարցին, թե այդ առաջին հանդիպման ընթացքում Վազգեն Սարգսյանի՝ լավ զինվորական լինելու մասին պատկերացում կազմե՞լ է, նա պատասխանեց. «Դե, որ չկազմեինք, ո՛չ ընկերություն կանեինք, ո՛չ բարեկամություն, ո՛չ էլ կշարունակեինք իր ծրագրերն իրականացնել: Առաջին տպավորություն, աղջիկ-տղա չենք, բայց հարգանքը կամ գաղափարները, ձգտումը նույնն են եղել՝ հայրենիք, պետություն, անկախություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031