Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավանդական դարձած սոցիալական նախաձեռնություն` մարտի 8-ի նախօրյակին

Մարտ 07,2016 16:25

Կանանց միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը հանդես են եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, արցախյան ազատամարտի մասնակից կանանց , զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» երաժշտական ներկայացումը:

Մինչ ներկայացումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` կանանց միջազգային օրվա առթիվ: Նա նաև հատկանշել է, որ նման միջոցառումները լինելու են շարունակական: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը և Աստղիկ Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Ներկայացումից հետո տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են հանձնվել դահլիճում ներկա բոլոր կանանց: Նրանք իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդին` նմանօրինակ միջոցառումներով իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031