Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Ձեր հավատով, բարոյական աջակցությամբ և ամրությամբ է նաև, որ ոստիկանության ծառայողներն այսօր լիարժեք են կատարում իրենց բարձր առաքելությունը»

Մարտ 08,2016 13:01

Սիրելի կանա՛յք:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ:

Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք բոլորիս հավասար ծառայում են օրենքին ու ժողովրդին, արժանապատվորեն կրում մեր պատասխանատու աշխատանքի բոլոր դժվարությունները՝ մասնակցելով հասարակական կարգի պահպանման, հանցավորության հակազդման, մարդու իրավունքների պաշտպանության գործին:

Մաղթում եմ արդյունավետ ծառայություն, անմնացորդ նվիրում և նոր ձեռքբերումներ:

Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:

Ձեր հավատով, բարոյական աջակցությամբ և ամրությամբ է նաև, որ ոստիկանության ծառայողներն այսօր լիարժեք են կատարում իրենց բարձր առաքելությունը:

Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն, իղձերի իրականացում, խաղաղ երկինք և հաջողություններ աշխատանքում ու ընտանիքում:

Աստված ձեզ պահապան:

 

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ ոստիկանության պետ,

գեներալ-լեյտենանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031