Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության փորձ՝ Կոտայքում. շարժառիթը պարզվել է

Մարտ 10,2016 17:28

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 31-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձին ինքնությունը։

2016թ. մարտի 9-ին՝ ժամը 20:30-ին, Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ։
Հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031