Լրահոս
Օրվա լրահոսը

Բաժնի պետն ու տարածքի տեսուչն ազատվել են աշխատանքից՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Մարտ 14,2016 16:57

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 26 դեպք:
14 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Միաժամանակ, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների մասով նախորդ շաբաթ Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և տեսուչներից մեկն ազատվել են աշխատանքից, իսկ Ավան վարչական շրջանի համապատասխան բաժնի և քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման վարչության մեկական աշխատակիցներ էլ ենթարկվել են կարգապահական տույժերի:

«Շուրջ մեկ ամիս է, ինչ աշխատակազմի վարչությունները ներկայացնում են նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունները, որի շրջանակում լսում են նաև իմ դիտարկումներն ու մոտեցումները: Ի դեպ, առաջինը հենց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը ներկայացրեց հաշվետվությունն, ու ես բառացի ասացի, որ ապօրինաշինության ցանկացած դեպք, որը ոչ թե մի քանի օրվա, այլև երկարաժամկետ բացթողման արդյունք է, պետք է կարգավորվի՝ պատասխանատվության ենթարկելու միջոցով: Նոր Նորքի պետի և տվյալ տարածքի տեսուչի ազատումը հենց դրա տրամաբանական հետևանքն է: Զգուշացումն արվե՞լ է, այո՛, ուրեմն բարի եղեք նորմալ աշխատել: Ու սա վերաբերում է բոլորին: Այն աշխատակիցները, ովքեր իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարի, նույնպես կազատվեն աշխատանքից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031