Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ավտոճանապարհներին տեղում է ձյուն, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Մարտ 17,2016 10:57

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Սիսիանի, Գորիսի, Կապանի և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031