Լրահոս
Օրվա լրահոսը

Անջեյ Կասպրշիկ. «Նովրուզ Բայրամի եւ Զատիկի ընթացքում կոչ եմ անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»

Մարտ 18,2016 15:12

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մոնիտորինգ է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նրա առաքելության մասն է կազմում։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից։

«Ես երկու կողմից տեղեկություն ստացա սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ եւ լսեցի նրանց մտահոգությունները։ Երկու կողմերն էլ շեշտեցին, որ գյուղերը մոտ են գտնվում առաջնագծին եւ քաղաքացիականները մեծ վնասներ են կրել հրադադարի խախտումներից, ինչը նրանց մոտ որոշակի մտահոգություններ է առաջացնում»,- հայտարարել է Կասպրշիկը։

ԵԱՀԿ գործով նախագահի անձնական ներկայացուցիչը հաշվի առնելով այն, որ առաջիկայում լինելու են Նովրուզ Բայրամ եւ Զատիկ տոները,  ասել է՝ «Կոչ եմ անում կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ շփման գծում ու սահմանին խուսափել ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի լարվածության աճի»։

Անջեյ Կասպրշիկը նաեւ տոների կապակցությամբ այս տարածաշրջանի մարդկանց լավագույն մաղթանքներն է հղել։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031