Լրահոս
Օրվա լրահոսը

«Յունիգրաֆ իքսը» բաց թողեց ամլացված թափառող կենդանիների (Տեսանյութ)

Մարտ 19,2016 11:52

«Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը մարտի 19-ին բաց թողեց ամլացված թափառող շների: Նրանց մի մասին բաց են թողել Կենտրոն վարչական շրջանում, մյուս մասին՝ Մալաթիա-Սեբաստիայում:

Կազմակերպության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը ասաց, որ «Յունիգրաֆ իքսը» քաղաքապետարանի պատվերով իրականացնում է պայքար թափառող կենդանիների դեմ եւ պարբերաբար տարբեր վարչական շրջաններում բաց է թողնում  ամլացված կենդանիներին. «Ստերիլիզացման նպատակն այն է, որ կենդանիներն այլեւս սերունդ չտան եւ նվազեցվի նրանց քանակը Երեւան քաղաքում: Այսօր հերթական կենդանիների բաց թողման օրն է: Մոտավորապես 50 թափառող կենդանի է ստերիլիզացվել»:IMG_2045

IMG_2054 IMG_2049 shun

Նա նշեց, որ պայքարն իրականացվում է երկու մեթոդով՝ թափառող կենդանիների մի մասը ստերիլիզացվում, բաց են թողնվում, մյուս մասը քնեցվում է. «Ստերիլիզացումը ծախսատար գործընթաց է, մոտ 12-15 հազար դրամ է ծախսվում, բայց դրա մեջ մտնում է նաեւ պատվաստումը մի շարք հիվանդությունների դեմ: Այդ ստերիլիզացված կենդանիները մի շարք հիվանդությունների դեմ պատվաստված են, այդ թվում նաեւ կատաղության դեմ: Վիրահատությունից հետո մոտավորապես 10-12 օր մնում են մեր կլինիկայում, պատվաստվում են նոր են բաց թողնվում: Ստերիլիզացված թափառող կենդանիների վզին վզկապներ կան, դրանք տարբերանշաններ են, որ իմանան, որ այդ կենդանիները ստերիլիզացված են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031