Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Թուրքիա բանակցությունների ավարտին ստորագրվել է համաձայնագիր. «Անադոլու»

Մարտ 19,2016 13:25

Եվրամիության երկօրյա հերթական գագաթնաժողովը վերածվել էր Թուրքիա-Եվրամիություն հերթական խիտ հագեցած բանակցությունների, որոնց արդյունքում կողմերը համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, ինչն էլ ամփոփված է նրանց միջև ստորագրված համաձայնագրում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ԵՄ-Թուրքիա բանակցությունների գլխավոր թեման փախստականների հարցն էր, որը վերջին շրջանում Եվրոպային և Թուրքիային մտահոգող ամենակարևոր հարցերից մեկն էր, որը նաև ինքնաբերաբար դարձել էր այս երկու կողմերի հարաբերությունների գլխավոր առանցքը։

Եվրամիության և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի կետերով սահմանվում է, որ 2016թ. մարտի 20-ից ի վեր Թուրքիայից անօրինական կերպով Հունաստանի կղզիներ ներթափանցած փախստականները պետք է հետ վերադարձվեն Թուրքիա, սրա դիմաց էլ ամեն մի վերադարձած փախստականի փոխարեն Թուրքիայից մեկ փախստական պետք է տեղափոխվի Եվրոպա։ Միևնույն ժամանակ նշվում է, որ 2016թ. ընթացքում Եվրոպան Թուրքիայից կարող է ընդունել միայն 72.000 փախստական։

ԵՄ-Թուրքիա բանակցությունների մյուս կարևոր հարցը Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան գոտում առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ թուրքական կողմի առաջ քաշած պահանջի քննարկումն էր։ Եվրամիության ներկայացուցիչները հայտարարել են, որ այս պահանջը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան կատարի Եվրամիության ներկայացրած բոլոր 72 կետերը։ Դավութօղլուի խոսքերով Թուրքիան կատարել է ներկայացված 72 պահանջից 37-ը և հույս է հայտնել, որ մինչև մայիսի վերջ իրենց կհաջողվի կատարել մնացած 35 պահանջները։

Երրորդ կարևոր հարցը Եվրամիությունից Թուրքիայի պահանջած լրացուցիչ 3 միլիարդ եվրոյի խնդիրն էր, որը, թուրքերի պնդմամբ, հատկացվելու է իրենց՝ երկիր ներթափանցած փախստականների խնդիրները հավուր պատշաճի լուծելու համար, և այդ գումարի իրական հասցեատերը ոչ թե Թուրքիան է, այլ հենց փախստականները։ Եվրամիությունը որոշել է բավարարել թուրքական կողմից առաջ քաշված նաև այս պահանջը, բայց պայմանով, որ երկրորդ 3 միլիարդ եվրոն թուրքական պետությանը կփոխանցվի միայն առաջին 3 միլիարդը ծախսելուց հետո։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031