Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանի գրասենյակի հայտարարությունը՝ Գասպարիի գործով

Մարտ 22,2016 17:34

Վարդգեզ Գասպարին հրապարակային կերպով  սոցիալական ցանցերում   վիրավորանքներ է հասցրել հանրային պաշտպաններին, այն բանի համար, որ հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպաններով էր ապահովել Վարդգեզ Գասպարիին:
 Այս կապակցությամբ պարզաբանում ենք հետևյալը՝

Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։

Հանրային պաշտպանի գրասենյակը երեք անգամ ստացել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներ, որոնցով դատարանը գտել է, որ «Վարդգես Լիվանի Գասպարիին պետք է ազատել իրավաբանական օգնության վճարից և դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին՝ պաշտպան նշանակելու համար..»։

Հանրային պաշտպանի գրասենյակը պարտավոր էր ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ՝ տրամադրել գործը հանրային պաշտպանին, ինչը և կատարել է-  գործը հանձնվել է հանրային պաշտպան  Մերի Ալավերդյանին, այնուհետև՝ Լլյուդվիգ Ավետիսյանին և Լիանա Գասպարյանին:

Նշված երեք հանրային պաշտպանները կարող էին պաշտպանի իրավիճակ ձեռք բերել Վարդգեզ Գասպարիի համաձայնությունը ստանալու պահից միայն: Այդ մասին բազմիցս և գրավոր և բանավոր պարզաբանվել է Վարդգես Գասպարիին:

Վարդգեզ Գասպարին հրապարակավ սոցիալական ցանցերում անձնական վիրավորանքներ է հնչեցնել հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանի և Անժելա Հոբոսյանի հասցեին նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ անելով: ՀՊԳ ղեկավարը  գրավոր և բանավոր հորդորել է Վարդգեզ Գասպարիին  զերծ մնալ հանրային պաշտպաններին  վիրավորանքներ հասցնելուց:

Սակայն Վարդգեզ Գասպարին   շարունակել է հրապարակավ   հանրային պաշտպաններին վիրավորանքներ հասցնել, ավելին՝   դատարանի միջանցքում և դատական նիստերի դահլիճում  հրապարակավ վիրավորանքներ է հասցրել  հանրային պաշտպաններ Լյուդվիգ Ավետիսյանին և  Լիանա Գասպարյանին:

 Հարգելի Վարդգեզ Գասպարիի

Հանրային պաշտպաններ Մերի Ալավերդյանը, Լյուդվիգ Ավետիսյանը և Լիանա Գասպարյանը կատարել են իրենց մասնագիտական պարտականությունը և ներկայացել են դատարան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով:

Հանրային պաշտպանի գրասենյակը իրականացրել է մի քանի տասնյակ հազար քաղաքացիների պաշտպանություն քրեական գործերով, տասնյակ հազար քաղաքացիների իրավաբանական օգնություն է տրամադրել քաղաքացիական և վարչական գործերով:

Ձեր իրավունքն է Ձեր ընտրած դատապաշտպանների միջոցով պաշտպանելու Ձեզ օրենքով սահմանված կարգով, օգտվեք Ձեր իրավունքից :

Դուք հայտարարում եք, որ պայքարում եք անօրինականության և ապօրինությունների դեմ: Ուրեմն բարի եղեք հարգել այն ինստիտուտը և այն անձանց, ովքեր  գերծանրաբեռնված ռեժիմով ՀՀ բազմահազար անվճարունակ քաղաքացիների  շահերն են պաշտպանում և ներկայացնում:

Եթե դուք պաշտպանում եք մարդու իրավունքները ապա հարգեք դիմացինի արժանապատվությունը, մի վիրավորեք հանրային պաշտպաններին:

Կրկին հորդորում ենք Ձեզ զերծ մնալ հանրային պաշտպաններին  վիրավորանքներ հասցնելուց:

 

 

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

Մելանյա Առուստամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Զարմանալի է, որ հանրային պաշտպանի գրասենյակում չեն տարբերում իրավիճակ եւ կարգավիճակ հասկացությունները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031