Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները՝ Արման Թաթոյանին. «Բա դու նամուս ունե՞ս» (Տեսանյութ)

Մարտ 24,2016 13:53

Այսօր կառավարության նիստից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը դուրս եկավ կառավարության շենքից, նրան շրջապատեցին մի խումբ քաղաքացիներ եւ ամեն մեկը տարբեր հարցեր էր բարձրացնում: Քաղաքացի Անդրանիկ Դեմիրճյանը պահանջում էր, որպեսզի Թաթոյանը պաշտպանի իր իրավունքները, որովհետեւ իրավապահ մարմինները անարդար են վարվել իր հետ: Թաթոյանը փորձում էր քաղաքացուն ներկայացնել իր լիազորությունները, իսկ քաղաքացին հիշեցրեց նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին, որն, ըստ քաղաքացու՝ փորձում էր օգնել նրան:

Մեկ այլ քաղաքացի էլ դիմեց Թաթոյանին՝ «Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարացրին, դուք ինչո՞ւ եք լռում»: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրեց, որ ինքն իրավունք չունի խառնվելու դատարանի որոշմանը: Քաղաքացիները արձագանքեցին՝ ուրեմն հրաժարական տուր: Թաթոյանն այլեւս չշարունակեց զրույցը եւ հեռացավ: Քաղաքացիները նրա հետեւից գոռում էին՝ «Բա դու նամուս ունե՞ս»:

Մանրամասն՝   տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031