Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմաբազայի ու Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված տեխնիկայի հետեւանքները

Մարտ 28,2016 23:50

Ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան ու Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված՝ 30 տոննանոց տեխնիկան ամեն օր անցնում է Նոր Կյանք –Գեղանիստ ճանապարհով

Օրերս Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը Արթիկ քաղաքում հանդիպեց այս տարածաշրջանի  26 գյուղապետերի հետ՝ լսելու գյուղերի խնդիրները:

IMG_2576

Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը դժգոհեց, որ Նոր Կյանք –Գեղանիստ ասֆալտապատ ճանապարհը, որտեղ փոսալցման աշխատանքներ կատարելու համար անցած տարի Շիրակի մարզպետարանի 2 միլիոն դրամ  է փոխանցվել, հայտնվել է աղետալի վիճակում, քանի որ ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկան ու նաեւ Ախուրյանի շաքարի գործարանի բեռնված՝ 30 տոննանոց տեխնիկան ամեն օր անցնում է այդ ճանապարհով՝ ընդամենը 5 սանտիմետրանոց ասֆալտի վրայով: «Չգիտենք թե ինչ ձեւով ճանապարհը պահպանենք, համայնքներով անցնող ճանապարհը աղետալի վիճակում է»,- նեղվեց գյուղապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031