Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Մարտ 29,2016 14:56

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, դերասան Արա Սարգսյանին և դերասան, բեմադրիչ, ԵԹԿՊԻ դասախոս Սամսոն Ստեփանյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև երաժշտական թատրոնի դերասան, պարող, պարուսույց Հրաչյա Բադալյանը:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի և թատերարվեստի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը, դերասան-ռեժիսոր Սամվել Սարգսյանը, Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանը և Միմ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ դասախոս Արա Հարությունյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, երեխաների գեղագիտական դաստիարակության, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման և թատրոնի հիմնադրման 80-ամյակի առթիվ «Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ը պարգևատրվել է «ԵՐԵՎԱՆ» զինանշան-հուշամեդալով:

Թատերարվեստի մի շարք երիտասարդ գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031