Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեմքը սպիտակեցնող, մաքրող դիմակներ

Ապրիլ 01,2016 11:15

Գարնանը շատերի դեմքի մաշկը արեւից, եղանակային պայմաններից գունափոխվում եւ ավելորդ բծեր են հայտնվում, որը շուտ մաքրելու, դեմքը փափկեցնելու եւ սպիտակեցնելու համար առաջարկվում է ժամանակ առ ժամանակ համապատասխան դիմակներ դնել:

Թարմացնող եւ սպիտակեցնող միջոց է ձվի դեղնուցով պատրաստված դիմակը, որը պատրաստելու համար ձվի դեղնուցը պետք է առանձնացնել եւ խառնել 0,5 թեյի գդալ մեղրի հետ: Ավելացնել 3-5 կաթիլ կիտրոնահյութ եւ 1 թեյի գդալ վարսակի ալյուր: Խյուսը քսել դեմքին, պահել 15-20 րոպե: Լվացվել սառը ջրով, ապա դեմքին դնել սառը թրջոց:

Նմանատիպ մեկ այլ դիմակ էլ առաջարկվում է ձվի սպիտակուցով:

Ձվի սպիտակուցը լավ հարել՝ մինչեւ փրփրելը, ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնահյութ, կիտրոնի մանր կտրատած կեղեւ, ինչպես նաեւ՝ 1-2 թեյի գդալ նշի քերուկ: Այս դիմակը դեմքին 10 րոպե պահելուց հետո դարձյալ դեմքին դնել սառը թրջոց եւ լվանալ սառը ջրով:

Օգտակար են նաեւ վիտամինային դիմակները: 2 թեյի գդալ մեղրին ավելացնել քերիչի մանր հատվածով անցկացրած փոքր խնձոր  եւ 1 դեսերտային գդալով ձիթապտղի յուղ: Քսել դեմքին, 10-15 րոպե հետո լվացվել գոլ ջրով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
31.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930