Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողը՝ Ֆրանսիական էլեկտրացանցերի եւ մենաշնորհի բացակայության մասին

Ապրիլ 01,2016 20:05

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, մարկետինգի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ  Բաղդասարյանը, ի թիվս այլ ուսանողների, պրակտիկան անցկացրել է Ֆրանսիայում: Նա իր պրակտիկայի հիմնական մասն անցել է  «Ֆրանսիական էլեկտրական ցանցեր» ընկերությունում:

Զուգահեռներ տանելով Հայաստանի էլեկտրացանցերի եւ  Ֆրանսիական էլեկտրացանցերի միջեւ՝ երիտասարդը փաստում է, որ  ֆրանսիականն ավելի սերտ կապեր ունի հասարակության տարբեր շերտերի հետ, ավելի թափանցիկ է ու բաց՝ հասարակության համար: Նրա խոսքով, Ֆրանսիայում այդ դաշտում չկա մենաշնորհ, եւ 1946-ից գործող Ֆրանսիական էլեկտրացանցերի կողքին գործում են նույն  ծառայությունը մատուցող այլ ընկերություններ:

Մանրամասները կարդացեք՝  ապրիլի 2-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930