Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակը.НТВ

Ապրիլ 02,2016 13:58

ՌԴ նախագահը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լարվածության կտրուկ աճի կապակցությամբ:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են  , որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել:

Մինչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես կոչ էր արել կողմերին՝ հրաժարվել բռնությունից: Ռուսական արտգործնախարարությունից նշել էին, որ ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը:

Ռուսական լրատվամիջոցները անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտության գծում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրված լարվածությանը, նշում, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են դիրքերի գնդակոծման մեջ: Նաեւ հիշեցնում, որ Բաքուն եւ Երեւանը երկար տարիներ սառեցված հակամարտության մեջ են՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով: Իսկ այս գիշեր սկսված գործողությունները, թերեւս, ամենալուրջն են 1994թ. ստորագրված զինադադարից հետո:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930