Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Տարածաշրջանում պատերազմ պետք չէ»

Ապրիլ 04,2016 16:09

Aravot.am-ը ապրիլի 4-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին խնդրեց մեկնաբանել լուրերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի մասին, ի՞նչ ազդեցություն կունենա այդ այցելությունը:

Ըստ նրա, այցի պատճառն ակնհայտ է՝ տարածաշրջանում պատերազմ պետք չէ. «Այս պահին, այս վայրում մեկ այլ լայնամասշտաբ պատերազմ սկսելը ոչ մեկին պետք չէ, այն քանակությամբ զենքով, որ մենք այստեղ ունենք (այստեղ ասելով նկատի ունեմ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան): Ոչ մեկին պետք չէ, բոլորն էլ ջանում են: Նրանք, իհարկե՛, միմյանց քարտ բլանշեր են նետում, հասկանալի է, որ հիմա Ռուսաստանին ավելի հեշտ է աշխատել Ադրբեջանի հետ, քան մյուսներին, պարզ է, թե ինչ է կատարվել Ամերիկայում, պարզ է, որ ֆրանսիացիներն ավելի քիչ հնարավորություններ ունեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930