Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինվորը մեծատառով մարդ է, իսկ ադրբեջանցին` բարբարոս»

Ապրիլ 04,2016 17:04

«Ադրբեջանի նման ձեռագիրը միշտ էլ առկա է եղել: Այդ ձեռագիրն ունակ չէ փոխվելու…»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով Թալիշ գյուղում ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների հանդեպ իրականացված վայրագությունների մասին: Հիշեցնենք` Ադրբեջանի զինծառայողներն Արցախի Թալիշ գյուղ ներխուժելով` կտրել էին տարեց ամուսինների ականջները եւ գնդակահարել նրանց:

«Ադրբեջանցիներն իրականում բարբարոս են` սրբություն չունեն: Իրենց բանակում միայն վրեժխնդրություն եւ բարբարոսություն են քարոզում: Իսկ մենք մարդասիրություն ենք քարոզում մեր զինվորներին: Վստահ եմ` մեր որեւէ զինվոր խաղաղ բնակչի նկատմամբ երբեւէ նման բան չի իրականացնի: Մեր զինվորը պարզապես զինվոր չէ, նա մարդ է` մեծատառով, որը դաստիարակվում է մեր դպրոցում, ընտանիքում եւ բանակում»,-հավելեց նա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930