Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից եկած զինյալների կորուստները տեսնելով՝ հակառակորդը խուճապի է մատնվել. Էդիկ Բաղդասարյան

Ապրիլ 05,2016 14:15

Քիչ առաջ հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որը նախորդ գիշեր գրել էր, թե ծանր գիշեր է սպասվում մեզ, ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ ներկայացրեց տեղից:

«Մեր նկարահանող խումբը դեռեւս հյուսիսում է, շարունակում է նկարահանումներ կատարել տարբեր հատվածներում։ Երեկ ադրբեջանական մեդիան գրեց, որ Մատաղիսը գրավել են։ Բնականաբար սուտ է, բայց փորձեմ բացատրել թե որտեղից է իրենց ստի հիմքը։ Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինատեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։

Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են, եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց։

Փախուստը հակառակորդի կողմում է սկսել։ Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակների հետ, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են արդյոք կողմերին։

Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-ի ներկայացուցիչը՝ հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ Ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ, եւ հենց նրանք են ունեցել մեծաթիվ կորուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի մոտ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930