Լրահոս
Օրվա լրահոսը

Պորոշենկոն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ապրիլ 06,2016 13:32

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է պաշտոնական Կիևի դիրքորոշումը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ»: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ,  հաղորդում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երկու նախագահները իրենց անհանգստությունն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և «համակարգել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ գործողությունները միջազգային կազմակերպությունների շրջանակներում»:

Նրանք նաև քննարկել են երկկողմ գործընկերության ամրապնդման հարցեր, այդ թվում՝ Պետությունների ղեկավարների խորհրդի անցկացումը Բաքվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930