Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է, թե այդ ի՞նչ հրամանի է սպասում Ժիրայր Սեֆիլյանը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 15,2016 08:14

Ժիրայր Սեֆիլյանը, պարզվում է, այս օրերին Արցախ չի մեկնել: Շատ այլ քաղաքական գործիչներ էլ չեն մեկնել: Բայց Սեֆիլյանը պարզապես քաղաքական գործիչ չէ:

Նա հայտնի է դարձել որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար: Այդ գումարտակը Արցախյան պատերազմի լեգենդներից է, ու Ժիրայր Սեֆիլյանն էլ է ազատամարտի կենդանի լեգենդներից մեկը համարվում ու այդպես էլ ներկայացվում է մամուլում: Եվ ապրիլի առաջին օրերին սկսված պատերազմական գործողությունների ընթացքում նա չի գնացել Արցախ:

Թվում է, թե բոլոր հայտնի ազատամարտիկները Արցախում են կամ սահմանում: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը չի գնացել:

Ոչ մեկը չի վիճում՝ իր գործն է: Բայց տարօրինակ է:

Ամեն դեպքում դա չի վրիպել մարդկանց աչքից: Ու երեկ ֆեյսբուքյան «100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» էջում հայտնվեց «10 հարց Ժիրայր Սեֆիլյանին» հարցաշար, ինչից հետո այն շրջանառվեց ինտերնետային լրահոսում: Հարցաշարի բովանդակության մասին պատկերացում կարելի է կազմել մեջբերվող հատվածից.

«1. Պարոն Սեֆիլյան, ասում եք, թե Դուք եւ Ձեր համախոհները այսօր առաջին գծում չեք, որովհետեւ ստորագրություն եք տվել ՀՀ-ից չբացակայելու մասի՞ն: Իսկ ոչի՞նչ, որ Արցախը ՀՀ-ից բացակայելու հետ որեւէ կապ չունի եւ հաստատ Արցախում Ձեր գտնվելը մեր իրավապահները չէին համարի ՀՀ-ից բացակայություն…

2. Միգուցե ամաչո՞ւմ եք դատարկաձեռն գնալ Արցախ, քանի որ հանգանակված գումարից ոչինչ չի մնացել, այն ամբողջությամբ ծախսել եք ձեր կարիքների համար: Ձեր դրոշներն ու պլակատները դիրքերում կանգնածներին երբեւէ պետք չեն գա:

3. Միգուցե դուք սահմանին չեք, որովհետեւ վախենում եք, որ օպերայի դիրքերը, ձեր «կիսավրանը» կհանձնեն «հակառակորդի՞ն»:

4. Սահմանում չեք, որովհետեւ այնտեղ ոստիկա՞ն չկա, որ բախումներ հրահրեք:

5. Իսկ հնարավո՞ր է, որ առաջնագծում չեք, որովհետեւ չգիտեք, թե այդ դեպքում ի՞նչ բացատրություն պետք է տաք Գեւորգ Սաֆարյանին այն մասին, թե ինչու իր ազատությունը պահանջելու փոխարեն թողեցիք գնացիք հայրենիքը պաշտպանելու…», եւ այսպես շարունակ:

Արձագանքից դատելով՝ հարցերը հասել էին Ժիրայր Սեֆիլյանին, եւ երեկ հրավիրած ասուլիսում նա անդրադարձավ դրանց:

Նա հայտարարեց, որ անցել են այն ժամանակները, երբ ամեն մեկն իր ջոկատով գնա. կա կանոնավոր բանակ, եւ եթե հրաման ստանա, ապա պատրաստ է ամեն պահի գնալ: Նա պատմեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկել է հանդիպել, որպեսզի ներկայացնի իր ծրագիրը, բայց նախարարը դեռեւս չի արձագանքել:

Զարմանալի է, թե այդ ի՞նչ հրամանի է սպասում Ժիրայր Սեֆիլյանը: Երբ, օրինակ, մեկ տարի առաջ նույն պաշտպանության նախարարը, ԼՂՀ նախագահը նրա հետ հանդիպել էին որպես Արցախի պատերազմի զինակցի, խնդրել, հորդորել էին Արցախում «100-ամյակն առանց ռեժիմի» իր անհեթեթ նախաձեռնությունն Արցախ չտանել, նա բանի տեղ չդրեց: Գնաց, ու եղավ հայտնի եւ տհաճ միջադեպը: Այն ժամանակ հրաման չկար: Իսկ հիմա հրամանի՞ է սպասում:

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Էս հարց տվողները երևի Ժիրայր Սեֆիլյանի ու իր համախոհների ծեծի կազմակերպիչներն են Արցախի մատույցներում: Զեր գեներալ Մանվելն ու Լիսկան, Զարզանդը, Շմայսը գնացել են, նրանց մասին գրեք, հազիվ առիթ է: Մի փորձեք, չի ստացվի, ժողովուրդը բոլորին էլ ճանաչում է: Հերթական ստոր զազրախոսությունն է Ժիրայրի նկատմամբ: Թող ոչ ոք չկասկծի, Ժիրայրը իսկական նվիրյալ է:

  2. Delea says:

    Արցախյան հրամանատարի կոչը Սերժ Սարգսյանին
    Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը Հադրութում տեղի ունեցած միջադեպի, գեներալ Մանվելի մասին:
    Գեներալ Մանվելն ու իր շքախումբը կանգնեցրել են դիրքեր գնացող կամավորներին, անպատվել նրանց: Դա մեծ դժգոհություն է առաջացրել զինվորականության շրջանում, որոնք առանց այդ էլ մեծ վերապահումներ են ունեցել, որ գեներալը գտնվում է այդ տարածքում: Բանն այն է, որ նա փորձում է իր ձեռքը վերցնել ամեն ինչ ու հաստատել իր կանոնները, «շլագբաումներ» է դնում, մոռանալով, որ կա պետական բանակ:
    Այս միջադեպի մասին տեղյակ է պահվել ռազմա-քաղաքական ղեկավարությանը, հորդորելով այդ տարածքից դուրս բերել գեներալին: Նույն օրը գեներալ Մանվելը դուրս է եկել այդտեղից:
    Եթե Սերժ Սարզսյանը չձեռնարկի համապատասխան միջոցներ ապա դրանով նա կապացուցի իր սադիստական կառավարման մեթոդների օգտագործումը նույնատիպ գեներալների միջոցով:
    https://www.youtube.com/watch?v=jlABpWYQ8ys

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930