Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները 36 համայնքներում

Ապրիլ 17,2016 09:20

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են ընթանում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:

Հիշեցնենք, որ ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում:

Նշված համայնքներից 30-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, և 3 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 74 քաղաքացի, որոնցից 14-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 67 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու:

Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 60 և ավագանու անդամի 64 թեկնածու:

Ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 5 տեղական հասարակական կազմակերպության թվով  113 դիտորդ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930