Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին

Ապրիլ 25,2016 13:21

president.nkr.am. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:

Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930