Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահականը` Վարդան Օսկանյանի կուսակցության մասին. «Քրտնաջան պիտի աշխատեն ՀՀԿ-ին մրցակից դառնալու համար»

Ապրիլ 27,2016 15:44

Aravot.am-ի հարցին` նոր կուսակցության ստեղծմամբ Վարդան Օսկանյանն իր քաղաքական կարիերայի և խորհրդարանում հայտնվելու հա՞րցն է լուծում, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընդամենը 2,5 ժամ առաջ է ծնվել այդ քաղաքական ուժը, և նման գնահատական տալը դժվար է: Կաշխատենք, կհասկանանք»:

Մեր դիտարկմանը, թե գաղտնիք չէ, որ այս կուսակցության ետևում տեսնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այդ դեպքում նա՞ ինչ խնդիր է լուծում`քաղաքականություն վերադարձի՞, պարոն Սահակյանն արձագանքեց` հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե ինքը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունենա, այդ մասին անձամբ կբարձրաձայնի:

Հիշեցրինք, որ Վարդան Օսկանյանը հայտարարել է,  որ իրենք մտադիր են իշխանություն ձևավորել, պարոն Սահակյանը սա տրամաբանական համարեց ու նշեց, թե ցանկացած քաղաքական ուժ այդ նպատակը պետք է ունենա, այլապես կվերածվի հասարակական կազմակերպության:

Մեր մյուս հարցին` արդյոք «Համախմբումը» կարո՞ղ է դառնալ ՀՀԿ-ի համար այնպիսի մրցակից ինչպիսին էր ժամանակին ԲՀԿ-ն, պարոն Սահակյանը պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերն էլ շանս ունեն դառնալու ՀՀԿ-ի համար լուրջ մրցակից, բայց դրա համար պետք է քրտնաջան աշխատեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930