Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորները չգիտեն, թե Սերժ Սարգսյանն ինչ է իրենց հետ քննարկելու

Ապրիլ 27,2016 21:15

Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության հրավիրած նիստը: Նշենք, որ նիստը նախապես ծրագրված չէր եւ այն այսօր նախաձեռնել էր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են  ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Մինչ նիստը կսկսվեր, լրագրողների հետ զրույցում նիստին շտապող ՀՀԿ-ական պատգամավորները հարցին, թե ինչու է նախագահը շտապ նիստ հրավիրել, նշում էին, որ «ընդհանրապես գաղափար չունեն», թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկման հարցերից մեկը լինելու է Ընտրական օրենսգիրքը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930