Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. ՊԵԿ-ը կիսում է առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունը

Մայիս 02,2016 15:56
pek

Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում: Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի հերթական «փաստի» վերաբերյալ արդեն իսկ արձագանքել ենք` ներկայացնելով, որ այն իսկական ապատեղեկատվություն է և չի արտացոլում իրականությունը. ապրիլի 1-ից մինչ օրս հրապարակման մեջ նշված դեպքի մասին հիշեցնող ոչ մի տվյալ առկա չէ, այսինքն` նման փաստ չկա:

Հաշվի առնելով նմանատիպ «լուրերի» քանակը` առաջարկում ենք մեր գործընկերներին, նախքան դրանց անդրադառնալը կամ դրանց շուրջ վերլուծություններ ու եզրահանգումներ կատարելը, ճշտել ներկայացվող «փաստերի» իսկությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ:

Հավաստիացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կիսում են առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունն ու պատրաստակամությունը, և կարիք չկա չճշգրտված մեկնաբանությունների հիման վրա սխալ եզրահանգումներ կատարելով ստվեր նետել համակարգի աշխատանքի վրա:

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն դիմում է մեր համաքաղաքացիներին` օգնության նպատակով ներմուծումների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ձևակերպումների հետ կապված հարցերին արագ լուծումներ գտնելու համար զանգահարել Հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:

 

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031